Քաղաքական

Աշխարհի որևէ այլ երկրում ընտարություններն այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժոողովը խորհրդարան  է ներկայացրել 2017-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Շուրջ 100 էջանոց փաստաթուղթն այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է  պետարիավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:  2017-ին  Ազգային ժողովի, Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրություններ են կազմակերպվել:

Դրանց ընթացքի համար  պատասխանատու կառույցը   մանրամասն հաշվետվություն է ներկայացրել ընտրական գործընթացի բոլոր դրվագների վերաբերյալ:

Տիգրան Մուկուչյանը նաև հավակնոտ հայտարարություններ է արել՝ աշխարհի որևէ այլ երկրում ընտարական գործընթացքն այնքան հրապարակային ու թափանցիկ չէ, որքան Հայաստանում:

Հաջորդ տարի, երբ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի 2018-ի մասին տարեկան հաղորդումը,  ամփոփելու ավելի քիչ  նյութ կունենա.  ավանդաբար ամենաբուռն ընթացքն ունեցող նախագահական ընտրություններն արդեն հանձնաժողովի վերահսկողության տիրույթում չեն: Դրանք կազմակերպվում են խորհրդարանում ու ԿԸՀ-ն դրանց ընթացքի համար այլևս պատասխանատուն չէ:

Կառույցն  առայժմ պատասխանատու է խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների համար: Իսկ 2017-ին Ազգային ժողովի,  Երևանի ավագանու , 90 համայնքներում էլ ՏԻՄ ընտրություններ են կազմակերպվել: Դրանց բոլորի վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ-ն  ամփոփել է 90 էջանոց  փաստաթղում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այն այսօր ներկայացնում էր պետաիրավական հանձնաժողովի անդամներին:

«Ներկայացված է մեծածավալ նյութ՝ գրաֆիկական և աղյուսականային  լուծումներով, որը կարծում ենք, ցույց է տալիս ոչ միայն կատարված աշախատանքը, այլ նաև վերլուծական լավ նյութ է»:

Հանձնաժողովը տարեկան հաղորդման մեջ մանրամասնորեն  ներկայացրել է ընտրական գործընթացի բոլոր դրվագները՝ օրենսդրական փոփոխությունններից մինչև ընտրխախտումների վիճակագրության ամփոփում:  Զեկույցում ԿԸՀ-ն  նաև  այսպիսի հավակնոտ եզրահանգում է արել. դժվար է գտնել որևէ այլ պետություն, որտեղ միաժամանակ գործում են  հրապարակսայնություն ապահովող այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ընտրողների ռեգիստրի մշտական հասանելիությունը, ընտրողների ցուցակների հրապարակայնությունը, քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփոման  տեսանկարահանումն ու ուղիղ  հեռարձակումը և այլն : ԿԸՀ-ն  այսպիսի  11 նորմ է նշել, դրանք  աննախադեպ ու  բացառիկ որակել  և եզրահանգել, որ բոլորի միաժամանակյա գործողությունը ապահովում է ընտրական գործընթացի լիակատարար վերահսկողությունը:

Ելքից Արտակ Զեյնալյանը ԿԸՀ-ի եզրակացությանը համաձայն է վերապահումներով:

Զեյնալյան. « Տեսականորեն այդպես է տեխնիկական մասն ապահովված է, բայց ոչ մի երկրում , էս 11-ի մեջ կարող եք ավելացնել, չի գործում «պարոլը բազե, ռեցեպտը բեզե» համակարգը: Հիմա Ձեր թվարկած նորմերի արդյունքում հանրության վստահությունը մեծացե՞լ է  ընտրական համակարգի նկատմամբ, թե՞ ոչ»:

Տիգրան Մուկուչյան. «Մեր ասածն այն է, որ,  այո, աշխարհի ոչ մի երկրում այս աստիճան հրապարակայունություն ապահովող նորմերը միաժամանակ գործեն: Իսկ վստահությունը  մեկ հանձնաժողովի աշխատանքովց չի ձևավորովում, դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ ընտրական գործընթացի բոլոր կողմերը դրսևորեն ավելի ազնիվ մոտեցում ՝ կատարվածը որպես կատաված գնահատեն, թերությունը՝ որպես թերություն»:

Եթե ԿԸՀ  նախագահն ազնիվ մոտեցում է ակնկալում, ապա ինչու հաղորդման մեջ որևէ անդրադարձ չկա  նախընտրական շրջանի աղմկոտ թեմաներին՝  «ՍԱՍ»-ի ձայնագրություններ,  քարոզչությամբ զբաղվող տնօրեններ, Զիբիլիքսի գործ : Սա արդեն «Ելք»-ից  Էդմոն Մարուքյանի մտահոգությունն է:

«Ինչո՞ւ չունենք «ՍԱՍ»-ի կամ տնօրենների գործով ԿԸՀ գնահատականը, դատապարտումը՝ ապագայում նման դեպքերի կանխարգելման համար», — հետաքրքրվեց Մարուքյանը:

Ի պատասխան Մուկուչյանն ասում  է, որ հանձնաժողովն իր որոշումներում է դիրքորոշումարտահայտել:

«Մենք մեր որոշումներում արտահայտել ենք մեր տեսակետը, որոնք մեր կայքում տեղադրված են»:

Իսկ իրավական հետևանքների մասին հարցերը պետաիրավականի նախագահ Գևորգ Կոստանյանը   հորդորում է  թողնել հաջորդ քննարկմանը, երբ տարեկան հաղորդմամաբ խորհրդարան կգա գլխավոր դատախազը:

Ընդդիմությունը,  միևնույնն է, կարծում է, որ ընտրական իրավունքն ամենակրևորն ու ամենխոցելին է Հայաստանում, դրան առնչվող հարցերը խորքային քննարկման կարիք  ունեն: Խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցի շուրջ  փոքրամասնություն- մեծամասնությունը համաձայնությունը կայանում է քաղաքական թաքնված  ինտրիգով:

Կարդացեք նաև

Back to top button