Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, որից հետո շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:




