Տնտեսական

Էլեկտրաէներգիա խնայող համակարգեր՝ ողջ տան համար

Էլեկտրաէներգիա խնայող լամպերը բավական երկար ժամանակ է քաղաքացիների տներում են: Կարծես, իրենց արդարացրել են:

Այսօր արդեն, շուկան առաջարկում է էլեկտրաէներգիա խնայող համակարգերի մի ամբողջություն ողջ տան համար:

Մի քանի տարի առաջ էլեկտրաէներգիա խնայող լամպերին ավելի թերահավատորեն էին վերաբերվում ու կարծում, որ դա հերթական անարդյունավետ առաջարկներից է: Գայանե Կիրակոսյանը չհավատացողներից էր, բայց  տարիներ հետո սեփական փորձն այլ բան ապացուցեց:

Երկու սենյականոց տունն ամբողջությամբ էլեկտրաէներգիա խնայող լամպերով լուսավորելու համար անհրաժեշտ է միջինը 15.000 դրամ: Միջինում երեք ամսվա մեջ լամպերը բալանսի են բերում ծախսած գումարը խնայած էլեկտրաէներգիայի տեսքով ու տալիս խնայողաբար աշխատելու երեք տարվա երաշխիք:

Այսօր արդեն յուրաքանչյուրը կարող է գումար ներդնել, էլեկտրաէներգիա խնայող սարքերով պատել իր տունն ու կարճ ժամանակում հետ բերել ծախսած գումարն ու շարունակել խնայել:

Առաջին հայացքից ձեռքիս հեռախոսի պատյանները սովորական են, բայց դա միայն առաջին հայացքից: Դրանք պատված են արևային վահանակով, և պատյանը արևին հանդիպելու պես հեռախոսի համար էներգիայի աղբյուր է դառնում և լիցքավորում հեռախոսը: Արև լինի, հեռախոսդ շաբաթը 7 օր օրը 24 ժամ լիցքավորված կլինի:

Էներգախնայողության խորհրդատու Արմեն Ղարիբյանը մանրամասն ներկայացնում է պատուհանների ապակիների համար նախատեսված թաղանթներ, որոնք ամռանը  հովացնում են, ձմռանն էլ ջերմություն տալիս։

Աբելյան 3/4- հասցեում այսօր ներկայացված էին էներգիա խնայող համակարգեր ու սարքեր:

Կարդացեք նաև

Back to top button