
Նորարարական գաղափարները ֆինանսավորելը խթանում է նոր գաղափարների ստեղծմանը:
ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացված պատմություն է, մրցույթի երկրորդ փուլի հայտարարագրում է սկսվում:
Իրերը միմյանց հետ կարող են խոսել իրերի համացանցում: Օրինակ՝ օդորակիչը միանալիս ազդանշան կարող է տալ սառնարանին՝ ժամանակավորապես անջատվելու ու էներգիա խնայելու համար:
Կամ, եթե տան տերն անջատել է ջեռուցումը տանից դուրս գալուց, սարքը տան տիրոջ վերադարձի հետ կֆիքսի նրա դեմքն ու ավտոմատ կմիացնի ջեռուցումը։
Իրերի համացանցը նոր ֆենոմեն է՝ բոլոր սենսորներին, ինդուստրիալ և մարդկանց կենցաղային սարքերին ինտերնետին միացնող, ասում է GROVF ընկերության համահիմնադիր Խաչիկ Սահակյանը:
Այսօր արդեն 15 մլրդ. սարք է միացված համացանցին։ Կանխատեսումների համաձայն, 2020 թվականին այդ թիվը կհասնի 50 մլրդ.-ի:

Առաջին տարբերակ
ԵՄ աջակցությամբ Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի առաջին փուլին Խաչիկն ու ընկերը՝ Արտավազդ Խաչատրյանը ներկայացրել են իրենց ստեղծած սարքի նախնական տարբերակը, շահել 9 դրամաշնորհներից մեկը:
Հետագայում շատացել են, դարձել 8-ը՝ ընկերություն հիմնել ու անվանել GROVF, որի սարքերը դեռ չեն կիրառվում, բայց կատարելագործվում են:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը դրամաշնորհային այս ծրագիրն իրականացնողներից մեկն է: Տնօրեն Բագրատ Ենգիբարյանը շեշտում է՝ հատկապես որ ոլորտներն են իրենց ուշադրության կենտրոնում:

2. Ներկա տարբերակ
Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանն ասում է՝ նորարարական գաղափարները ֆինանսավորելը ինքնանպատակ չէ, աջակցում են, որ գաղափարն ու արդեն ձևավորված արտադրանքը շուկա մտնի՝ հայաստանյան և ոչ միայն:

3. Ապագայի տարբերակ
Նորարարական արտադրանք ունեցողներն ու հետաքրքրված թեկնածուները կարող են մասնակցել արդեն ֆինանսավորման համար անցկացվող մրցույթի երկրորդ փուլին: Ընկերություններն ու թիմերը պետք է ունենան տեխնոլոգիական ուղղվածություն ու համապատասխան փորձ՝ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հայտատուները նաև պարտավորվում են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել՝ Երևանի դեպքում 50 տոկոսի, իսկ մարզերի դեպքում՝ 15 տոկոսի չափով:




