Հասարակություն

Ստամբուլի «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը կրկին հայերինն է

Երեք ու կես տարի շարունակվող դատական գործընթացի արդյունքում «Սանասարյան հանի» շենքը, որը Թուրքիայի հանրապետական շրջանում բռնագրավվել է Պոլսի Հայոց պատրիարքարանից,  ճանաչվել է պատրիարքության սեփականություն:

4 հարկանի շենքը Ստամբուլի կենտրոնական թաղամասում է, ու ստամբուլահայերի գնահատմամբ՝ միլիոնավոր դոլարներ արժե:

Կարող է արդյո՞ք դատական այս գործընթացը նախադեպ դառնալ եկեղեցապատկան կամ հայերի այլ կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերկանգնման համար է:

«Սանասարյանի հան» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով Վճռաբեկ դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Նպատակը եղել է Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովելը: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Ակօս պարւբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ կառույցը խորհրդանշական նշանակություն ունի համայնքի համար, քանի որ այն հայ մեծ բարերար Մկրտիչ Սանսարյանի ժառանգությունն է: Ըստ Էստուկյանի՝ մինչեւ դատական գործընթացի ավարտը շենքը Թուրքիայի դատարանին է պատկանել:

«Պետությունը կարեւոր ժողովորներ գումարած են, Հանրապետության հիմնադրմանը տանող գործընթացները այդտեղ կազմակերպված են: Ոստիկանության կենտրոն եղած է, շատ քաղբանտարկյաններ, մտավորականներ տանջանքներու ենթարկված են: Այդ հատկությամբ էլ շենքը մեր իրողության մեջ նշանակություն ունի: Այս բոլորը գումարած հիմա այդ շենքին մեզի վերադարձնիլը շատ կարեւոր պիտի ըլլա»:

Այսօր շենքն ունի վարձակալ, համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ եթե անգամ շենքը շարունակի տրամադրվել վարձակալության հիմունքներով, այն մեծ եկամուտ կբերի պատրիարքարանին եւ հնարավորություն կընձեռվի հոգալ դպրոցների, եկեղեցինների  ծախսերը: Այս գործընթացը եկեղեցապատկան կալվածքի սեփականության իրավունքի վերականգնումից բացի, մեկ այլ կարեւոր ստվերում մնացած հարցի մասին է խոսում: Մինչ օրս Թուրքիայի իշխանությունների կողմից Պատրիարքարանը չի ճանաչվել որպես իրավական մարմին, իսկ այս դատական գործընթացով ինչ-որ ձեւով հստակեցվում է Պատրիաքաական աթոռի կարգավիճակը, ու սկիզբ դրվում հայակական այլ կալվածքների հարցով պահանջատիրության գործընթացի՝ ասում է Էստուկյանը: Վերջինս չի բացառում նաեւ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեկ լրացում անելով՝

«Մյուս եկեղեցապատական կալվածները, դրանց վերաբերյալ  դատական գործընթաներըհ հառաջ տարվում են տվյալ եկեղեցինների խորհուրդների կողմէ: Այս մեկը, քանի որ նրա մատակարարը, կառավարիչը անձաբ պատրիարքն է, փոխանորդն է, թե տեղապահը,  էտ հանգաման ի հիման վրա է, որ էս դատին պատրիարքարանը միջամտեց: Եվ հիմա այս դատավարության արդյունքը դեռուս նախնական է, քանի որ մյուս կողմը վճռաբեկ դատարան դիմելու իրավունք ունի, կարող է գործընթացը ձգվել մինչեւ կալվածաթուղթը վերջնականորեն Պատրիարքարանի անունով վերաձեւակերպվի, մի շժարք իրավաբանների կարծիքով կարող է մի տարի էլ ձգվի, բայց վերջնականորեն կանցնի Հայոց Պատրիարքարնին»:

Հարկ է նշել, որ Պոլսի «Ժամանակ» օրաթերթը դատական գործընթացում ունեցած պատրիարքարանի հաջողության լուրը ներկայացնելով մեկ շեշտադրում էր արել, մեջբերում եմ. «որ այս ձեռքբերումը ապահովված է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ  Արամ Արք. Աթեշյանի կողմէ» մեջբերման ավարտը: «Ակօս»- ի հայկական բաժնի ղեկավարը տեղի ունեցող զարգացումներում չի բացառում Թուրքիայի իշխանությունների մասնակցությունը: Ըստ Էստուկյանի, այս կերպ փորձ է արվում մեղմել ներհամայքնային  բացասական տրամադրություններն՝ ընդդեմ Արամ Աթեշյանի:

«Անշուտ, ատ էլ կըրնա լինել, հավանական վարկած է: Քարոզչության կա»:

Տեղեկացնենք, որ Հայոց հոգեւոր բարձրագույն դասը փետրվարի 20-23-ը Մայր Աթոռում, առանց Արամ Սրբազանի, ներեկեղեցական հարցերի թվում քննարեց նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումները և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը, եւ կոչ արեց Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի:

Կարդացեք նաև

Back to top button