ԿարևորՔաղաքական

Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՍԴ անդամի պաշտոնում. Շարմազանով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։

Նա հայտնել է, թե Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող  է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը։

Կարդացեք նաև

Back to top button