Տնտեսական

Պայքար թանկացումների դեմ. արդյունավետ է արդյոք «Ելք»-ի ուղին

Խորհրդարանական լսումներով, արտահերթ նիստերով, Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, թե բոլորովին այլ ճանապարհներով է անհրաժեշտ պայքարել թանկացումների դեմ: Այս խնդրի լուծումը հանրապետությունում դեռ գտնված չէ: Երեք օրից պատգամավորները կրկին կհավաքվեն այս նույն հարցով:

Արտահերթ նիստ է գումարվելու «Ելք» խմբակցության ստորագրահավաքի արդյունքում: Բայց որպեսզի այն որեւէ արդյունքի բերի, անհրաժեշտ է, որ կողմերը գան ընդհանուր հայտարարի: Որն է պահանջը եւ որն է կողմերի դիրքորոշումը:

Ի՞նչ չարեց հունվարի 23-ին հանրապետականների նախաձեռնած լսումները, որ պետք է անի փետրվարի 16-ին «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստը: Խոսքը՝ թանկացումների հարցով հրավիրվող քննարկումների մասին է:

Հանրապետականները կարծում են, որ հանրությանը ներկայացրել են թանկացումների բավարար հիմնավորումներ: Մտադրվել են՝ չտապալել «Ելք»-ի արտահերթ նիստի նախաձեռնությունը: Այնպես որ՝ գալու են, քվորում ապահովեն եւ մասնակցեն՝ ասում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Սա այն չէ, ինչ ակնկալում են ընդդիմադիրները: Ստացվում է, որ իշխանությունը պատրաստ չէ գնալ Հարկային օրենսգրքի փոփոխության, ինչը պահանջում են ընդդիմադիրները: Իշխանությունների ամենամեծ զիջումն այն է, որ արմատական փոփոխություններ են պատրաստվում անել եկամտային հարկի մասին օրենքում:

Իսկ ահա ակցիզային հարկը, որը հանգեցրել է բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացման եւ առաջացրել շղթայական թանկացումներ՝ դեռեւս վերանայման ենթակա չէ:  Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մեկնաբանություններից պարզ է՝  նման պատրաստակամություն չկա:

 

Թանկացումների մնացած մասը, ըստ նախարարի, արտաքին շուկաների ազդեցության հետեւանքն է: Բոլորովին այլ հաշվարկ ունի այս առումով կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

Դեպքերի զարգացումը այս պահի դրությամբ «Ելք» խմբակցությունում դրական են գնահատում: Հանրապետականը պատրաստ չէ գնալու Հարկային օրենսգրքի վերանայման, ընդդիմադիրները դժգոհ են անցած լսումներից: Բայց սա դեռ փակուղի չէ, ասում է «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

Իսկ մինչ տարբեր ձեւերով իշխանությունների տարբեր թեւեր փորձում են գտնել թանկացումների դեմ պայքարի ճիշտ մեխանիզմները՝ թանկացումները շարունակվելու են՝ կանխատեսում են տնտեսագետները: Ասում են՝ այս տարվա հունվարին Հայաստանում կյանքը թանկացավ 2.7 տոկոսով եւ չի բացառում, որ մինչեւ ամառ կլինեն նոր թանկացումներ։

Կարդացեք նաև

Back to top button