Հասարակություն

Կրկնվելու է «Հաց բերողի» պատմությունը․ Արմեն Բիլյան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի 10 անդամի  գործով դատաքննությունը:

Դատարանը դեռ նիստը չսկսած հայտարարեց 3 ժամ ընդմիջում: Բայց մինչ ընդմիջում հայտարարելը՝ դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը եւ դատարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ նրա պահանջը կատարվի:

Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, նրա համար «Շտապ օգնություն» հրավիրվեց դատարան, իսկ ՊՊԾ գունդը գրաված անդամներից  Գեւորգ Եղիազարյանն էլ զինված  ապստամբության կոչ արեց:

Եղիազարյանը դեռ չէր վերջացրել կոչը, երբ նրանց համախոհներն ու  «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ աջակցություն հայտնելով ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Արշակունյաց փողոցում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ՊՊԾ գունդը գրավողների համախոհների միջև:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 17 ին։

Կարդացեք նաև

Back to top button