

Բաղրամյան 26- ում այսօր հյուրընկալում էին հանրակրթական դպրոցների աշակերտներին։ Սակայն նրանց նախագահը չէ, որ հյուրընկալում էր։ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր: Նախագահի նստավայր էին այցելել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 300 աշակերտներ։ Այս տոնական միջոցառումներն արդեն ավանդական են դարձել։
Հանրապետության հանրակրթական դպրոցների պատասխատուները բաց ընտրություն են կատարում և նախագահի նստավայր այցելելու ուղեգիր են հանձնում տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած իրենց սաներին:
Ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցում են 1000 ից ավելի երեխաներ։




