Տնտեսական

Տնտեսական ակտիվության անկանխատեսելի աճն ու իրականությունը

Կառավարության այսօրվա՝ 2017- ի նախավերջին նիստից առաջ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա առաջին 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշերը:

Բացի գյուղատնտեսության ոլորտից՝ տնտեսության մյուս ճյուղերում գրանցվել է աճ՝ հիմնականում երկնիշ  թվերով: Հակառակ սրան՝ փորձագետների եւ ընդդիմադիր գործիչների 2018թ կանխատեսումները լավատեսական չեն: 

Տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հաջորդ տարի էլ  պետք է գոտիները ձգել:

2017 թ առաջին 11 ամիսների վիճակագրական տվյալներն արդեն հրապարակված են:  Տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոսից  ավելի աճը  տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն աննախադեպ է գնահատում:

Ներքին առևտուրն էլ, ինչպես մյուս ոլորտները, երկնիշ աճ են գրանցել: Ինչի հաշվին՝  զբոսաշրջիկների՞, թե՞ մեր քաղաքացիների կենսամակարդակն է բարձրացել՝ հարցնում եմ Խաչատրյանին:

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրներն  ավելի քան ակնհայտ են: Գերակա հռչակված այս ճյուղում արդեն մի քանի տարի է, ինչ աճ չի գրանցվում: Տնտեսական զարգացման ու ներդրումների  փոխնախարարը սա անբարենպաստ եղանակով է պայմանավորում: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեռ չի շտապում պատասխանել հարցին, թե ինչու է ոլորտը անկում գրանցում: Այստեղ միայն այս տարի մի քանի նոր ծրագրեր են իրականացվել՝ մատչելի վարկեր՝ մթերող ընկերություններին, լիզինգի ծրագիր՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ Հայաստանի տնտեսությունն ունի երկնիշ տնտեսական աճ ապահովելու հնարավորություն:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ տարին կամփոփենք  ՀՆԱ-ի  7 տոկոս աճով:  Նաև խոստացավ՝ ամեն ինչ կանեն, որպեսզի աճի տեմպը պահպանվի: Նրա լավատեսությունը չի  կիսում տնտեսագետ,  «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

2017-ի  «պետական բյուջեով կառավարությունը թիրախավորել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն վերջին ամիսների ցուցանիշերը փոխեցին կանխատեսումներն ու այժմ դրանք սպասվածից ավելին են:

Կարդացեք նաև

Back to top button