

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը սկսել է հետաքրքել նաև անհատներին ու մասնավոր կազմակերպություններին:
Կան գործարարներ, որոնք ստանձնել են որոշ տարածքների պահպանումը կամ նորերի ստեղծումը՝ այսօր խորհրդարանում ասել է բնապհապանության նախարար Արծվիկ Մինասյանը և նշել, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը ստանձնել է Եղեգիսի կիրճում պահպանությունը:
ԱԺ պրոֆիլային հանձնաժողովն այսօր լսումներ է հրավիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա իրավիճակի ու խնդիրների շուրջ:
Զարգացում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում ոչ թե բնության շահագործմամբ, այլ պահպանությամբ. բնապահպանության նախարան ասում է, որ վերջին տարիներին պետությունն արմատապես փոխել է իր մոտեցումն ու առաջնորդվում է հենց այս ռազմավարությամբ:
Միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ունենալ հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգ: Ավելին ՝ պետք է իր տարածքի նվազագույնը 17 տոկոսը տրամադրի դրանց:
Հայաստանում այս կարգավիճակում է ամբողջ տարածքի միայն 13 տոկոսը: Արծվիկ Մինասյանն ասում է, որ պետությունը ձգտում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքներն ու ձգետլ հասնել 17 տոկոսի պահանջին:
« Սա նաև նշանակում է, որ առաջիկայում բնության հատուկ պահպանվող նոր տարածքներ պետք է ստեղծենք: Արդեն նախագծված է Ջերմուկի ու Տաթևի ազգային պարկերի ստեղծումը»:
Ջերկմուկի ու Տաթևի ազգային պարկերը բնության հատուկ պահպանվող տարածքների քարտեզի նոր կետերն են: Մինչ դրանք կավելան, եղած պատկերն այսպիսին է. այս պահին ունենք 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնցից 31-ը միայն ունեն անձնագրեր:
Ընդհանուրի մեջ խիստ ցածր է արգելոցների, այսինքն պահպանության ամենախիստ ռեժիմ ունեցող տարածքների մասնբաբաժինը՝ դրանք կազմում են հանրապետության ամբողջ տարածքի հազիվ 1 տոկոսը:
Այս տվյալները պատգամավորներին ներկայացնում էր Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչ Արամ Աղասյանը: Նրա զեկույցում էկոլոգ Սիլվա Ադամյանը չգտավ բնության պահպանության հետ կոնֆլիկտի մեջ գնտվող հիմնական խնդրի պատասխանը:
Պարզվում է՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը սկսել է հետաքրքել նաև անհատներին ու մասնավոր կազմակերպություններին: Կան գործարարներ, որոնք ստանձնել են որոշ տարածքների պահպանումը կամ նորերի ստեղծումը՝ նշեց բնապհապանության նախարարն ու մասնավորեցրեց.
«Ուզում եմ առաջաին անգամ այս ամբիոնից հայտարարել, որ նման նախաձեռնություն ցուցաբերել է նաև Գագիկ Ծառուկյանը: մես համար չափազանց գնահատելի է, որ ներդրում է կատարվում բնության հատուկ պահպանվող տարածքներ ձևավորելու և պատշաճ պահպանություն իրականացնելու մեջ»:
Իսկ թե որ տարածքի պահպանում ու կառավարումն է ստանձնել Գգաիկ Ծառուկյանը, մանրամասնեց արդեն կենսառեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչը:
Պարզվեց Եղեգիսի կիրճում բնության պահպանության աշխատանքն այնքան ակտիվ է կազմակերպվել, որ նաև վտանգներ է առաջացրել: Լավ աշխատաքնի վատ արդյուքների մասին Ծառուկյան դաշինքից Սերգեյ Բագրատյանը խոսեց հետյալ օրինակով:
Բնապահպանության նախարարության ներկայացուցչի պատասխանից իմացանք, որ արջերը Կարմիր գրքում ընդգրկված տեսականեր են ,նրանց կրակել , վնասել չի կարելի: Եվ գյուղացիներից արջերին հեռու պահելու երկու ճանապարհ կա՝ համայքնի բնակիչները տեղական ուժերով պետք է հերթապահություն իրականացնեն: Տեղի բնակիչները հասկացել են, որ արջերը նաև սոված են: Գուցե կերակրենք արձերին ՝ հարցեր պատգամավորը: Պարզվեց դա էլ է հնարավոր:




