
Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, փաստաթուղթը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։




