
Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել իր առանձնատանը, որն այսօր արդեն շարունակվում է ԿԸՀ-ի դիմաց: Հայրիկյանի բողոքում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իր կարծիքով, հակասահմանադրական գործողությունների դեմ։
Նոյեմբերի 3-ին ԱԻՄ առաջնորդը դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որտեղ խնդրել էր սահմանադրական բարեփոխումների ստորագրահավաք սկսելու նպատակով իրեն տրամադրել պաշտոնաթղթի օրինակ և այդ գործընթացի հետ կապված բոլոր գործողությունների ցուցակն ու ժամանակացույցը: ԿԸՀ-ից էլ, Հայրիկյանի խոսքով, պատասխանել են, որ իրենք նման նախաձեռնության իրավունք չունենք:

«Կա նաև 209 հոդված, որտեղ հստակ նշվում է, որ նշված իրավադրույթները, 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու իրավունքը, ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Մինչ այդ՝ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով սահմանադրության համապատասխան դրույթները»:
Այն, որ 200 հազար քաղաքացիներ ստորագրահավաք կատարելու իրավունք ունեն փետրվարից հետո, Պարույր Հայրիիկյանի ձևակերպմամբ՝,նշանակում է արհեստականորեն հետաձգել երկրում սահմանադրական փոփոխություններ կատարելու առողջ մոտեցումը: Ասում է ՝ ինչպես այն ժամանակ անտեսեցին սահմանադրական այլընտրանքային տարբերակը, այնպես էլ այսօր փորձում են ժամանակ շահել առողջ որևէ մոտեցում մեր ժողովրդից հեռու պահելու համար: Իսկ իրենց պահանջները չկատարելու դեպքում իրենք կպատրաստեն ձևաթուղթ և դրանով էլ կսկսեն սահմանադրական բարեփոխումների ստորագրահավաքը։ Իր ձևակերպմամբ ՝ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու ճանապարհով ձևավորված սահմանադրությունը խայտառակություն է:

Այսինքն՝ եթե ես ընտրում եմ Պողոս Պողոսյանին, բայց նա չի անցնում, նա պետք է իր ձայները տա մեկ այլ պատգամավորի: Պառլամենտում պատգամավորները քվեարկելու են ոչ թե մեկական ձայնով, այլ յուրաքանչյուր պատգամավոր քանի ձայն որ ստացել է , այդքան ձայնով էլ քվեարկելու է: Իմաստը հետևյալում է՝ Հայաստանը մի մեծ ձեռնարկություն է նաև, ունի բաժնետերեր, բաժնետերեր են քաղաքացիները և Հայաստանի կառավարման գործի այդ բաժնետերերն իրենց բաժնեմասը փոխանցում են մյուսներին:

Ի դեպ՝ Հայրիկյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է հայտարարել, թեեւ ինքը միշտ չէ, որ ԿԸՀ շենքի մոտ այն կանցկացնի։




