
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած Էմերսոն լարային քառյակին:
Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:
Ռենե Ֆլեմինգը և Էմէրսոն լարային քառյակը միասին հանդես են եկել Լիրիկական Սյուիտ- սիրո պատմություն նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և Էմէրսոն քառյակի համատեղ ելույթների օրերը` Եվրոպական քաղաքներում:
Փառատոնի գործունեությունը դարձրեց Երևանը սիրելի և ընդունելի վայր երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների համար, ինչը իր բարերար ազդեցությունը թողեց մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին դիվանագիտական, հասարակական և այլ ոլորտների վրա:




