Տնտեսական

Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ՌԴ է. տնտեսագետ


Եվրասիական անդամ չորս երկրներից՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Բելառուս, Հայաստանի առևտրային գործընկերը եղել ու շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս երկրի հետ առևտրաշրջանառության ծավալները, ըստ հայկական ու ռուսական պաշտոնյաների, տարբեր են:

«Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանն արժանահավատ է  համարում  Հայաստանի վարչապետի ներկայացրած թվերը:

Միաժամանակ նկատում է՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունները չեն զարգանում: Սա, ըստ տնտեսագետի,   պետական քաղաքականության  մեջ  որոշակի խնդիրների մասին է խոսում:

 

Որքա՞ ն է կազմում Հայաստանի ու ՌԴ միջև ապրանքաշրջանառությունը։ Առաջին հայացքից  այս պարզ հարցի պատասխանն այնքան էլ հստակ չէ: Ավելին, վիճակագրական տվյալները տարբեր են՝ ըստ երկու երկրների կառավարությունների ղեկավարների:

Օրերս Երևանում  Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը՝  երկու երկրների ապրանքաշրջանառության մասին տարբեր վիճակագրական տվյալներ բերեցին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, օրինակ, հայտարարեց՝

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն անշեղորեն աճում է: Այս տարվա առաջին ութ ամիսներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5%-ով: Մենք նաև արձանագրում ենք, որ ապրանքաշրջանառության աճի հնարավորությունները բավականին մեծ են: Մենք հսկայական չօգտագործված ներուժ ունենք»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տվյալներն այլ են՝ նույն ժամանակաշրջանի համար այստեղ արձանագրում են ապրանքաշրջանառության 30%  աճ: Խորհրդարանական ամբիոնից փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խոստացավ՝ մանրամասն վերլուծություն կներկայացնեն առաջիկայում:

Մինչ այդ, համաշխարհային փորձը մատնանշելով, հայտարարեց՝

«Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը մանրամասնորեն ուսումնասիրել է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ և թե՛ ԵԱՏՄ վիճակագրական տվյալներն ու պարզել՝  իրականությանը մոտ էին Կարեն Կարապետյանի ներկայացրած՝ 23,5 տոկոս տվյալները:

ՌԴ վարչապետի հնչեցրած 30 տոկոսանոց  աճը չի ամրապնդում ոչ  ՀՀ ԱՎԾ, ոչ՝  ՌԴ, ոչ՝  ԵԱՏՀ  հրապարակվող հաշվետվություններով: Մեր պարագայում դա ամրագրված էր թվերով, ՌԴ պարագայում դրա տակ  ոչ մի հստակ թվային ցուցանիշ չկար:

Արտակ Մանուկյան

«Ռադիոլուրի» զրուցակից տնտեսագետն ընդգծում է՝ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է, ում հետ ապրանքաշրջանառության հարաբերություններ ունենք: Թե՛ արտահանման, թե՛  ներմուծման ավելի քան 95 տոկոսը հենց ռուսական շուկայում է՝ արտահանման կառուցվածքում հանքային արտադրանքն է՝ 25 տոկոս աճով, սննդամթերքի ու գյուղատնտեսական հումքի արտահանումը՝ 21 տոկոս, մեքենասարքավորումներ, տրանսպորտային միջոցների ու քիմիական արդյունաբերություն, մետաղներ, իրեր, տեքստիլ ու կոշկեղեն:

Ներմուծման ու արտահանման թվային հաշվեկշիռը դրական է: Թե ինչու չի զարգանում առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, Արտակ Մանուկյանն իր բացատրությունն ունի։ Նախ, Հայաստանը մարկետինգային ծառայությունների խնդիր ունի:

Շուկաների դիվերսիֆիկացիայի մասին ավելի շատ խոսում են, քան գործնական քայլեր անում։ Ավելի պարզ՝

Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն նախագահը նաեւ օբյեկտիվ պատճառներն է թվարկում՝ ՀՀ-ի ու ԵԱՏՄ մյուս անդամ երկրների միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը:

Միաժամանակ նկատում  է՝ օդային տրանսպորտով  որոշակի ապրանքներ արտահանվում են ու պետական արդյունավետ քաղաքականության իրականացման դեպքում պատկերն այլ կլիներ:

«Մեզ համար ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Ռուսաստանը  միայն»:

Ի դեպ՝ մինչ այժմ շուկաների դիվերսիֆիկացման հարցում  դրական միտումներ չեն արձանագրել ո՛չ Արտահանման ապահովագրական  գործակալությունը, ո՛չ  Հայաստանի զարգացման հիմնադրամը,  ո՛չ էլ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

Կարդացեք նաև

Back to top button