Հասարակություն

Կրթության ֆինանսավորումը՝ հրատապ խնդիր


Ըստ «Կրթության մասին» օրենքի՝ կրթության ֆինանսավորման ցուցանիշները նախորդ բյուջետային տարվա ցուցանիշից չպետք է ցածր լինեն, մինչդեռ կրթության ֆինանսավորումը տարեց տարի նվազում է: Նման մտահոգություն է հայտնել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ավագանու անդամի հետ  համաձայնել է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը:

Ավելին՝ փորձագետը ստեղծված իրավիճակը բնորոշում երկու բառով. «համակերպվեցինք և հանձնվեցինք»: Մասնագետները նկատել են, որ որակ կարելի է ապահովել միայն ֆինանսավորման ավելացման և արդյունավետ կառավարման դեպքում:

 

Ցանկացած բարեփոխում ենթադրում է ֆինանսավորում: Այս առումով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հասկանում, թե կառավարությունն ինչ բարեփոխում պետք է անի, երբ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ոչ թե աճում, այլ տարեց տարի նվազում է:

Ավագանու անդամի համար անհասկանալի է նաև դպրոցների հանդեպ տարվող քաղաքականությունը: Նրա խոսքով` դպրոցներին` որպես ինքնավար կառույցների,  թույլ չեն տալիս ամբողջությամբ տնօրինել ֆինանսները: Մի ձեռքով ֆինանսը տալիս են, մյուսով դպրոցից տանում են:

Միևնույն ժամանակ Անահիտ Բախշյանն ասյ ամենում առաջին հերթին հասարակությանն է մեղադրում: Հանրությունը լուռ հետեւում է այս վիճակին, մինչդեռ ամեն դպրոցում ծնողները պետք է պահանջեն կրթության ֆինանսավորման ավելացում:

Մինչ Անահիտ Բախշյանը համոզված է, որ կրթության ֆինանսավորմանը զուգահեռ անկում կապրի նաև կրթական որակը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մեծ սպասելիքներ ունի մասնավոր ներդրումներից:
Այն, որ կրթության ֆինանսավորման հեռանկարն, իսկապես, շատ մտահոգիչ է, համաձայն է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը:

Ավելին՝ փորձագետը ստեղծված իրավիճակը բնորոշում երկու բառով. «Համակերպվեցինք և հանձնվեցինք»:


Հաշվի առնելով, որ կառավարությունը որդեգրել է խնայողության ռեժիմ, ինչից անմասն չէ նաև կրթության ոլորտը, արդյոք այս առումով արդյունավետ չէր, օրինակ, դպրոցների օպտիմալացման ծրագիրը:

«Ռադիոլուր»-ի հարցին Աշոտ Խուրշուդյանը պատախանեց, որ կրթության ոլորտում ընդհանրապես օպտիմալացումը սխալ էր:

Կրթությունից ոչ պակաս մտահոգիչ է նաև գիտության վիճակը, նկատում է փորձագետը:

Մասնագետները պահանջում են  կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում և արդյունավետ կառավարում:

Կարդացեք նաև

Back to top button