Հասարակություն

Երևանի կանաչ լուսավորության շաբաթը՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր Հյուսիսային պողոտայում՝ շատրվանների հարևանությամբ, տեղի է ունեցել «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված բրիֆինգ։ «Երևանի կանաչ լուսավորության շաբաթը» կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF), ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում։

Լուսադիոդային (LED – Light Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Երևանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաների, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը:

LED լամպերը մինչև 50 անգամ ավելի երկար են ծառայում, ծախսում են 8 անգամ ավելի քիչ էներգիա և շատ ավելի ոճային տեսք ունեն:

Տաղավարներից մեկում՝ փոխարինելով սովորական շիկացման լամպերը LED տարբերակով, LED լամպից բացի՝ կարող եք նաև շահել հարյուրավոր անակնկալ նվերներից մեկը՝ վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր: 

Կարդացեք նաև

Back to top button