Միջազգային

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի

Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի։ Նրա խոսքով՝ կան բազմաթիվ վիրավորներ, վիթխարի ավերածություններ մայրաքաղաքում և երկրի կենտրոնական հատվածի այլ բնակավայրերում։ Մեքսիկայի Քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեի խոսքով՝ հզոր երկրաշարժից հետո Մեքսիկայի իշխանությունները մարդկանց անհետացման մասին մոտ 200 հայտարարություն են ստացել։

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button