
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Դեռ խորհրդային տարիներից կա շաբաթօրյակներ անցկացնելու ավանդույթը: Մասնակցությունը պարտադիր կամավորն էր։ Իհարկե, սա մեծ ոգևորություն չէր առաջացնում: Խորհրդային շրջանը վաղուց ավարտվել է, սակայն շաբաթօրյակներ դեռ շարունակվում են անցկացվել տարին մի քանի անգամ:
Հիմա արդեն շաբաթօրյակներ կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ չփոփոխված խորհրդային կամավոր-պարտադիր սկզբունքով:
Շաբաթօրյակները հիմնականում անցկացվում են դպրոցներում՝ աշակերտների մասնակցությամբ:
Ձայն.
Այսօրվա շաբաթօրյակը համապետական անվանել չի կարելի: Չնայած՝ համաքաղաքային նույնպես՝ քաղաքում ակտիվություն չէր նկատվում:
Լևոն Շանթի անվան դպրոցում ևս շաբաթօրյակ էր ու մասնակցում էին և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները:
Ուսուցիչները մեզ հետ չխոսեցին, խոսելու համար իրենց քաղաքապետարանի թույլտվությունն է անհրաժեշտ: Բայց, ամեն դեպքում, երեխաները խոստացան ավելի մաքուր պահել իրենց բակը, տունը, դպրոցը, քաղաքը:
Ասում են՝ լավ բան է շաբաթօրյակը, ավելի լավ, որ հենց իրենք են մասնակցում: Դրանից հետո չեն փորձի շրջակայքը կեղտոտել:




