
Այսօր՝ ժամը 14:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:




