Սպորտ

ՀՀ Նախագահի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը դեսպան է նշանակվել Ուրուգվայում, Չիլիում և Պերուում

ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով  Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով, նշանակվել է դեսպան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում (նստավայրը` Բուենոս Այրես):

Այս տարվա փետրվարին Էսթերա Մկրտումյանը նշանակվել էր Արգենտինայում Հայաստանի դեսպան:

2003-ից 2013 թվականներին Մկրտումյանը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012-ից 2013 թվականներին՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ 2013-ից 2017 թվականներին նա Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականն էր, հյուպատոսը։

Կարդացեք նաև

Back to top button