
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական սանկցիան է կիրառել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:
Դատարանը որոշել է նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ: Հիշեցնենք, երբ կարգադրիչները պահանջել էին բացել պայուսակները, փաստաբանները չէին կարողացել մտնել նիստերի դահլիճ:




