Հասարակություն

Արմավիրի մարզում դպրոցներում ավելի քան 1000 աշակերտով նվազել է   աշակերտների թիվը


Այս ուսումնական տարում Արմավիրի մարզի դպրոցներում առաջին դասարան կհաճախի  3914 աշակերտ: Մարզում այս ուսումնական տարում նախորդի համեմատգությամբ  ավելի քան 1000 աշակերտով նվազել է դպրոցականների թիվը: Այս տարի լավ լուր ունեն Պտղունքի դպրոցականները: Սոցներդրումերի ծրագրով Պտղունքում կառուցվելու է 180 աշակերտական տեղով դպրոց:

Արմավիրի մարզի 144  դպրոցում  այս տարի առաջին դասարան է հաճախելու 3914 աշակերտ, նախորդ տարվա համեմատությամբ  թիվն ավելացել է 64-ով: Առաջին դասարանցիների թիվն ավելացել է, բայց ընդհանուր աշակերտների թիվն է պակասել: Եթե 2016 թվականին մարզի դպրոցներում սովորում էին 32 522 աշակերտներ, ապա այս ուսումնական տարում թիվը նվազել է,  դպրոց է հաճախելու 31 516-ը:  Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում գրեթե միշտ պահպանվում է առաջին դասարնների թիվը, փոխտնօրեն Մանուշակ Կնյազյանը նշեց, որ 5 դասարան է ձևավորել՝ 168 աշակերտով: Անցած տարի առաջին դասարանցիների թիվը 172 էր:

Նորակերտ գյուղի դպրոցում սովորում է 320 աշակերտ, որից առաջին դասարան է հաճախելու 32-ը: Դպրոցում դասերն անցկացվել են երկհերթ, հիմա միահերթ են կազմակերպելու: Նորակառույց դպրոցում չկա դահլիճ և մարզադահլիճ: Ֆիզկուլտուրայի դասեը կազմակերպում են գյուղի ֆուտբոլի դաշտում, իսկ ձմռանը՝ դասարաններում ու դպրոցի միջանցքներում:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուրախալի լուր հայտնեց Պտղունք գյուղի դպրոցականներին: Սոցիալական ներդրումների ծրագրով  գյուղում կառուցվելու է նոր դպրոց՝ 180 աշակերտական տեղով:

Գայանե Սայադյանը նշեց, որ մարզի դպրոցներում դասագրքերի պակաս չկա:

Կարդացեք նաև

Back to top button