

Մասնագիտական ճիշտ մոտեցման շնորհիվ Շիրակի ֆերմերները չնայած երաշտին՝ առատ բերք են ակնկալում: Նրանց փորձադաշտերում գերվաղահասից ուշահաս հոլանդական նոր սորտերից շատերը 2 տարվա փորձությունն անցել, խոստանում են 1 հեկտարից միջինը 50 տոննա բերք: Հոլանդական Ագրիկո ֆիրմայի կարտոֆիլի սերմերի 40 տեսակից 30-նն արդեն փորձաշրջան են անցել հայկական հողում շատերն իրենց արդարացրել են, մրցակցությանը չդիմացողներն էլ տարեց տարի փոխարինվել են նորերով:





