

Շուտով կլրանա Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Տնտեսագետների ու փորձագետների հետ տարին կամփոփեն նաև գերատեսչությունների ղեկավարները: Հանձնարարականը հնչել է այսօր՝ վարչապետ Կարեն Կարապետյանից՝ կառավարության նիստում: Այստեղ նշում են, որ իրենց հաջողվել է ինչ որ բան փոխել մեր քաղաքացիների կյանքում: Նրանք, սակայն, այլ կարծիքի են:
Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ակնկալիքները մեծ էին նրա կառավարությունից: Շուտով կլրանա մեկ տարին, արդյունքներն ամփոփելու ժամանակն է: Գերատեսչությունների ղեկավարները հանրության առջև հաշվետվությամբ հանդես կգան:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ կառավարության նիստից հետո հայտարարեց՝ իրենց կատարած աշխատանքի մասին թվերն են խոսում: Դրանք վիճակագրական ծառայությունն է ներկայացնում:
Իսկ ԱՎԾ տվայլներն այս տարվա առաջին կիսամյակի համար խոստումնալից են՝ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում։
Մակրոտնտեսական ցուցանիշերն իհարկե հուսադրող են, սակայն, տնտեսագետ Մեսրոպ առաքելյանը նույնպես նշում է, որ հասարակությանն ավելի շատ իր սոցիալակն պայմանների բարելավումն է հետաքրքրում: Աշխատատեղեր, իհարկե ստեղծվել են, սակայն, զրուցակցիս խոսքով, բացվող աշխատատեղերերի քանակն է քիչ, չնայած արդյունքները չի հերքում:
ԿԲ օրերս տնտեսականաճի կանխատեսումները փոխեց, դրանք լավատեսական են՝ 5-7 տոկոս: Մասնագետները պնդում են՝ տնտեսական աճի ազդեցությունը շարքային քաղաքցին իրա վրա կզգա, սակայն՝ ավելի ուշ:




