Հասարակություն

Արծվանիստից արտագնա աշխատանքի են մեկնում նաեւ անչափահասները

Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ համայնքի արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքների հոգսերն ու առանձնահատկությունները, նրանց շրջանում տխուր օրիանաչափություն դարձած սերնդափոխությունը: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք կատարած այցի ընթացքում «Ռադիոլուր»-ը պարզել է, որ այստեղ նաև դպրոցականներն են մեկնում արտագնա աշխատանքի, և դա համայնքում միանգամայն բնական են համարում:

Ընտանիքի չորրորդ երեխան էր նա, ծնողներն անվանակոչեցին Բավական՝  ասելով, թե վե՛րջ, այսքանով ավարտում ենք, բավական է: Արծվանիստցի տիկին Բավականն ինքը երկու զավակ ունի՝ աղջիկ, տղա: Աղջիկն ամուսնացած է, որդին՝ ծառայում է՝ Արցախում: Ծառայությանը հաշված օրեր են մնացել, վերդառնալու է: Սպասումի ծանր ապրումները տիկին Բավականը լցնում է գյուղական առօրյայի ծանր հոգսերով, կարոտի դեմ պայքարում միայն դա է օգնում, չնայած կարոտի ու սպասումի ապրումները նրան խորթ չեն. ամուսինը Արծվանիստի, ինչպես ինքն է ասում՝ ստաժավոր խոպանչիներից մեկն է։

Նորաձևության հեղափոխական շունչը Արծվանիստում զգացվում է. երիտասարդ հարսների շրջանում քիչ չեն ընբոստները. ոչ հողամաս, ոչ անասաուն, ոչ էլ թոնրի հաց: «Հանգիստ կյանքով են ուզում ապրել»,-ասում է տիկին Բավականը՝ խոստովանելով՝ ինքը հեղափոխական հովերից հեռու է:

Ամուսինն այս տարի կվերադառնա ու, հավանաբար, այլևս չի մեկնի արտագնա աշխատանքի, սակայն տիկին Բավականի ամուսնուն Ռուսաստանում կփոխարինեն երիտասարդ արծվանիստցիները, սերնդափոխությունն, ինչպես պարզեցինք, այս ոլորտում էլ օրիանաչափություն է, երբեմն ՝ շատ տխուր օրինաչափություն: 82-ամյա Մուշեղ պապը 15-ամյա թոռանը վերջերս է ճանապարհել Ռուսաստան: Դպրոցին կփոխարինի արտագնա աշխատանքը: Տանը դա շատ բնական են համարում։

Մուշեղ պապի հարևանին անկեղծորեն զարմացրեց իմ զարմանքը՝ ինչպես կարելի է երեխային դպրոցից հանել ու ուղարկել արտագնա աշխատանքի։

15-ամյա տղայի մայրը չորս երեխա ունի, արտագնա աշխատանքի մեկնած Արսենը  ավագն է, այսօր արդեն ընտանիքի հույսը: «Ինչ գործ էլ պատահի կանի, մյուսների նման»,-ասում է Արսենի մայրը։

«Տղաս չէր սովորում դպրոցում, սովորողներն էլ վերջում էլի նույն գործն են անում Ռուսաստանում, ինչ տարբերություն». մեր զրույցը զարմանքով ու փոքր ինչ վրդովված եզրափակեց Արսենի մայրը։

Կարդացեք նաև

Back to top button