

Ինչպիսի՞ն է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ԱՊՀ երկրներում, ինչով է նման կամ տարբեր պատկերն օրինակ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Աբխազիայում: Թեման այսօր տեսակամուրջի միջոցով քննարկել են ՃՈ մասնագետները, ներկայացրել վթարների կանխարգելման սեփական փորձը: Հայկական կողմը քննարկման ընթացքում տեղեկացրել է, որ 2012 թվականից Երևանում եւ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղադրվել են արագաչափեր և տեսախցիկներ: Դրանց ներդրման արդյունքում տրասպորտային պատահարների և մահվան ելքով վթարների թիվը նվազել է:
Ուսումնական տարվա մեկնարկին անվտանգության միջոցառումներ իրականցավում են տեսակամուրջին մասնակցող ԱՊՀ մյուս երկրներում նույնպես, բայց քիչ չեն նաև տարբերությունները: Ղրղզստանում, օրինակ, դեռ արագաչափեր և երթևեկության համար նախատեսված տեսախցիկներ չկան: Այդ երկրի ՃՈ ներկայացուցիչ Սարկուլով Իմանլին կարծում է, որ դրանց ներդրումը կբարձրացնի վարորդների զգոնությունը եւ կնվազեցի պատահարների թիվը: Ի դեպ, Ղրղզստանում խնդիր է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը:
«Ղրղզստանի հանրապետությունում, իսկապես ՃՏՊ թիվն անհանգստացնող է: Նախորդ տարիների հետ համեմատած պատահարների թիվը աճել է: Մեր կողմից իրականացվում են անվտանգության մի շարք միջոցառումներ, մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր պատահարի պատճառներին, որը հնարավորություն է տալիս խնդիրները վեր հանել եւ չկրկնել»:
Ղազախստանի ներկայացուցիչ Արման Այթիբեկովը, խոսելով իրենց երկում պատահարների թվից, նշեց, որ չնայած այս տարի մահվան ելքով միջադեպերը նվազել են, բայց երկում շարունակում է խնդիր մնալ հետիոտների կողմից երթեւեկության կանոների անտեսումը: Ով որտեղից ցանկանում, այնտեղից անցնում է փողոցը՝ ասում է ղազախ ներկայացուցիչը: Բելառուսի ՃՈ ներկայացուցիչ Սերգեյ Զարնիկն էլ, ներկայացնելով Բելառուսի փորձը, խորհուրդ է տալիս դեռ մանկապարտեզից երեխաներին սովորեցնել երթեւեկության կանոները, իսկ երիտասարդներին ներգրավել ճանապարհային կարգ ու կանոնի ապահովման գործին: Ի դեպ, Բելառուսի ոստիկանները ներքին ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ երեկոյան ժամերին տեղի ունեցող պատահարների մի մասը բաժին է ընկնում գովազդային մեծ վահանակներից արձակվող լույսերին. դրանք նվազեցնում են տեսանելիությունը եւ վթարի պատճառ դառնում: Շարունակելով կանխարգելման միջոցառումների թեման՝ Հայաստանի ՃՈ ներկայացուցիչ Դանիել Դանիելյանը գործընկերներին ներկայացնում է Հայաստանում արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումից ՝ 2012-ից մինչև այսօր արձանագրված պատահարների վիճակագրությունը: Այն փաստում է, որ համակարգը նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի քանակի նվազմանը:
«Տեխնիական սարքավորումների տեղադրումը արդյունավետ է անդրադարձել ՃՏՊ թվի նվազմանը: Դրանք տեղադրվեցին այն վայրերում որտեղ, ըստ հետազոտության, ավելի հաճախ էին տեղի ունենում վթարներ: Նման միջոցառումների արդյունքում մենք 2016 թվականին նախորդ տարվանից մոտ 200 –ով ավելի քիչ պատահար ենք ունեցել»:
Տեսակամուրջի ընթացքում խոսվեց նաեւ ճանապարհային ոստիկանների դերի բարձրացման մասին: Հայկական կողմի դիտարկմամբ, երկում վերջին տարիներին իրականացվել են համակարգային փոփոխություններ, որոնք նվազեցրել են վարորդ- ոստիկան շփումը, այն դարձել ավելի թափանցիկ:




