Տնտեսական

«Ալյուրի հարստացման մասին» նախագիծը կառավարության օրակարգում չէ. խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի


Արդյո՞ք նորից օրակարգում է «Ալյուրի հարստացման մասին»  նախագիծը:  Փորձագետները, վկայակոչելով կառավարության վերջին նիստի օրակարգը, հաստատում են՝ այո, ավելին, ներկայացնում նաև հիմնավորումները: Առողջապահության նախարարությունում, նախ պատասխանեցին՝ ոչ: Հետո հորդորեցին դիմել կառավարությանն ու պարզել՝ ինչո՞ւ է նախագիծը  հանվել  օրակարգից:

Մոտ երեք տարի առաջ  Առողջապահության նախարարությունը որոշեց՝   մանկական սնունդն ու ալյուրը այլևս պետք է հարստացվեն  B9 վիտամինով: Մշակվեց օրենսդրություն , որն էլ քննարկման դրվեց: «Ցորենի ալյուրի հարստացման» մասին ՀՀ օրենքի նախագիծը մասնագետներին երկու խմբի բաժանեց: Նախագծի կողմնակիցները  պնդում էին՝  նպատակ ունեն կանխարգելել ՀՀ-ում   բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունները: Անգամ հետազոտական տվյալներ էին ներկայացվում՝  Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է 37% , իսկ կանանց շրջանում 25%:   Նախագծին  փորձագետների մի մասը  դեմ էր: Արդյունքում՝  դրա  ընդունումը հետաձգվեց:  Օրերս նորից ակտիվացան թեմայի շուրջ քննարկումները:

Նախագիծը, ի դեպ, ավելի ուշ հանվել էր օրակարգից:  Լրատվամիջոցները, սակայն, նախագծի հիմնավորումը նախապես  առաձնացրել էին: « Նախագծում կարևորվում է լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Ըստ նախագծի` առաջիկա 2 տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում կազմակերպել հանրային և մասնագիտական քննարկումներ` ՀՀ-ում վիտամինա-հանքանյութային անբավարարության հաղթահարման հետագա քայլերի ուղղությամբ փոխհամաձայնեցման հասնելու նպատակով, ինչպես նաև մշակել և ներդնել հանրային իրազեկման ծրագիր` ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով»,- նշված էր  նախագծի հիմնավորման մեջ: Առողջապահության նախարարությունից  «Ռադիոլուր»-ին  հորդորեցին կառավարությանը դիմել:   Դիմեցինք: Խոստացան պատասխանել: Սպասեցինք….

Անդրադառնալով Ցորեն ալյուրի հարստացման նախաձեռնությանը՝ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը վստահեցնում է՝  Հայաստանում   առողջապահական խնդրին փորձ է  արվում լուծում տալ սննդի միջոցով՝ առանց գիտական հենքի:  Նա բնական է  համարում հասարակության բացասական կարծիքն այս նախագծի շուրջ:  Ավելին,

«Չեն ասում, որ ֆոլատը  դեֆիցիտը ինչի արդյունքում է առաջացել Հայաստանում: Ես ասում եմ, որ առաջացել է լեռնահանքային գործունեությամբ:

Սննդագետը հարցադրումներ է առաջ քաշում՝ օրինակ,   ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում ի՞նչ են անելու աղեստամոքսային տրակտով հիվանդները,որոնց  հակացուցված է ֆոլատը: Փորձագետը, վկայակոչելով իր հետազոտությունները, նշում է՝ կան մարզեր, որտեղ տասնյակ անգամ գերազանցում են մետաղները, սրան տեղյակ է  նաև առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանը»,- ասում է Պիպոյանը

«Մենք անգամ իր մոտ  ենք քննարկել: Եթե դու Հայաստանում ունես մետաղով հարուստ բիոքիմիական պրովինցիա, պատկերացնում եք, ինչ է  նշանակում այդ զոնայում ևս մեկ մետաղ ավելացնել: Դա նշանակում է , որ ռիկսը ոչ թե թվաբանական պրոգրեսիայով կաճի, այլ՝ երկրաչափական:

ՀՊՏՀ դեցնետ Վարդուհի Մելիքյանը  ևս գիտականորեն վերլուծելով ալյուրի՝ ֆոլաթթվով հարստացնելու  նախաձեռնությունը՝ վստահեցնում է՝

«Եթե բոլոր սննդամթերքների մեջ կան այս նյութերը, ամենօրյա սնունդը նյութերի պահանջը ծածկում է: Արդյոք իմաստ ունի՞ ավելացնել նրանց քանակությունը»:

Ըստ կառավարության օրակարգից հանված նախագծի` ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է  թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց և 0-5 տարեկան երեխաների շրջանում իրականացնել լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ`  սակավարյունության տարածվածության գնահատման նպատակով:  Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը,  ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության  սննդի անվտանգության և մակնշման կանոնակարգերում ալյուրի   պարտադիր հարստացումը որպես պահանջ սահմանված չէ և 2015-2016 թթ-ի. ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության արդյունքում սակավարյունության վերաբերյալ ստացված  բարելավված ցուցանիշները, ՀՀ առողջապահության նախարարությունը վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարման  օրենսդրական դաշտի վերանայմանը կանդրադառնա մի քանի տարի անց` ուսումնասիրության և իրազեկման աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո:

Կարդացեք նաև

Back to top button