
Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ օգոստոսի 14-ին պատարագ են կազմակերպելու՝ հայտնում է «Ակոս» պարբերականը: Սուրբ Աստվածածնի պատարագը տեղի է ունենալու Իզմիրի սուրբ Հովհաննես տաճարում: Պատարագը անց է կացնելու Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Վարթան Կազանչիանը:
Պատարագին մասնակցելու են Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ: Այս պատարագը առաջինն է 95 տարի առաջ` 1922 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված և 4 օր տևած «Զմյուռնիայի մեծ հրդեհից» հետո: Զմյուռինան` ներկայիս Իզմիրը հրդեհել էին թուրքական զորքերը քաղաքը զավթելուց 4 օր անց:




