

Կենտրանական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել ու տվել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերջին ակորդը: Հայտարարվել է, որ 6-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը կհրավիրվի մայիսի 18-ին, ժամը 10. 00-ին, 105 պատգամավորով: ԿԸՀ-ն հրապարակել է 6-րդ գումարման խորհրդարանի կազմը, բայց մինչ այդ անդրադարձել է ներկայացված ինքնաբացարկի դիմումներին ու իրադարձություններն անսպասելի ընթացք են գրանցել նիստի հենց այդ հատվածում:
Տեղեկացնենք, որ ստացվել է մանդատից հրաժարվելու 35 դիմում. 9-ը ՀՀԿ-ից, 3-ը ՀՅԴ-ից, ամենաշատը՝ 23, «Ծառուկյան» դաշինքից: Հակասական ընթացքն արձանագրվել է հենց Ծառուկյան դաշինքի թեկնածուների շարքերում: Նրանցից 12-ը դիմում է ներկայացրելԿԸՀ ՝ պահանջելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումնեը, դրանց ընթացք չտալ և հիմք ընդունել նոր դիմումը, որոնցով պահանջում են իրենց գրանցել որպես պատգամավոր:
Նիստին մասնակցել են 13 դիմումատուներից 11-ը, 2-ը լիազորագրերով ԿԸՀ են գործուղել իրենց ներկայացուցիչներին: Հանաձնաժողովը լսել է բոլորին, հետո ընդմիջում հայտարարել և նրանցից 8-ին այսպես ասենք վերադարձրել մանդատները:
Հատված «Ռադիոլուրի» հիմնական թողարկումից




