
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին իրազեկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:
Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը և միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավորությունները:
Ղրղըզստանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը:




