
Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռազմաբազաներից մեկի վրա իրականացված ավիահարվածից հետո, Ռուսաստանը դադարեցրել է ավելի վաղ Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: Այսօր Վաշինգտոնի երեկվա քայլին արձագանքել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Կրեմլը և միջազգային հանրությունը: Ում է ձեռնտու այս իրավիճակը. թեմայի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանի հետ:




