

Այսօր՝ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին մեկ անգամ ևս հիշեցրել է՝ նախկինում տված իր հանձնարարականների մասին: Կարեն Կարապետյանի խոսքով`
«Պետական կապիտալի վերաբերյալ պետք է բոլոր ձեռնարկություններից հաշվետվություն արդեն ստացած լինեք: Դուք հստակ հանձնարարական ու նշաձող ունեք, թե գույքի օտարումից ինչ ակնկալիքներ ունենք: Ես ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հստակեցրեց . «Պետգույքի կառավարման կոմիտեն դառնում է լավ, կոմերցիոն առումով գործակալություն, որը կառավարում է մեր գույքը: Այդ գործակալությունը գործում է բիզնեսի կանոններով»:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն: Կարողացա՞ ձևակերպել»:




