
«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ցուցահանդեսի բացմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել»:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ հետ ձևավորված սերտ, բարեկամական գործընկերությունը:
«Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որ ԱՄՆ-ն մշտապես ցուցաբերում է Հայաստանում ժողովրդավարական հաստատություների, կառույցների, ընտրական գործընթացների, քաղահասարակության ամրապնդմանը»,- նշել է նախարար Նալբանդյանը:




