

Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է հանձնարարականներով ու դիտարկումներով: Օրինակ, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել ճանապարհային ոստիկանությանը, քանի որ վերջին շրջանում բողոքները շատացել են: Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հորդորել ոլորտը վերցնել սեփական հսկողության տակ։ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև ճանապարհաշինարարական խնդիրներին:
Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն արդեն կառավարության նիստից հետո պարզաբանեց՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Արտաշատ ու Աշտարակ հատվածների մասին է խոսքը: Կանխելով հարցերը՝ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ պատասխանեց հատկապես ձմռանը այդ հատվածները վթարների պատճառ էին դառնում , անհարմարություններ էին ստեղծում ուղևորների ու վարորդների համար հարցերին:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների հիմնական մասը կավարտվի 2017թ մայիսին. «Կբացեն հիմնական ճանապարհը, բարեկարգման աշխատանքները կըթնանան»:
Առանձին հատվածների կառուցման ու ավարտի ժամկետներ կան, սական թե ամբողջական ծրագիրը երբ կավարտվի, դեռ պարզ չէ: Այս պահի դրությամբ, ըստ Արթուր Առաքելյանի, կկառուցվի ու շահագործման է հանձնվել 35 կմ հատված, ծախսվել է՝ մոտ 70 մլն դոլար:




