

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարական: «Մեր կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:




