

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ոչ միայն գյուղացիները, այլ նաև կառավարությունը՝ նրանց օժանդակություն տրամադրելով: Գործադիրն այսօր հաստատել է մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, հացահատիկի, գարնանացան սերմացուի տրամադրման նախագծերը: Կառավարությունը հաստատել է նաև պարտադիր սպանդանոցային մորթի ժամանակացույցը: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած անցնել մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի։ Այդ անցումը կավարտվի 2021թ: Հայաստանի մի շարք մարզերում, սակայն սպանդանոցներ չկան, գյուղացիները «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել:




