

Այսօր առավոտյան ժամը 9-ից վարչապետ Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում էր: Նա հանդիպել է Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի և Բաղրամյանի ընտրողների հետ: Էջմիածնում այցը սկսվել է սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, եղել է Էջմիածնում կառուցվող մարզադպրոցի շինհրապարակում, ծանոթացել մարզում կառուցվող ամենամեծ մարզական համալիրի աշխատանքներին: Տարածքի գյուղական հանդիպումների թվում չի առանձնացվել ազգային փոքրամասնության եզդիների կրոնական սրբավայրի այցելությունը: Վարչապետը կանանց միջազգային տոնին պատվել է Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհի Տիգրանուհի Հարությունյանին:
Կարեն Կարապետյանի այցը եզրափակվեց Արմավիր քաղաքի հրապարակում՝ հանրահավաքով, որտեղ ներկա էին մարզի հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, ենթակառուցվածքների աշխատողները՝ մերձավորների հետ: Մինչև վարչապետի այցը հանրահավաքի մասնակիցների համար ճանաչված երգիչների կատարմամբ համերգ տրվեց:
Կարեն կարապետյանը Արմավիրի հրապարակ եկավ ՀՀԿ համապետական թեկնածուներ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
,,Մենք միասին կարողանալու ենք կառուցել մեր պետությունն ու հասարակությունը, ցանկանում եմ ուժ, եռամն և տոկունություն,,- սա Արփինե Հովհաննիսյանի մարտի 8-յան շնորհավորանքն էր արմավիրցի կանանց:
Թեկնածուները գիտեն խնդիրները, մարտահրավերները, բայց խոստումներ չեն տալիս: Խոսեցին սխալներից ու բացթողումներից: Լինելով գյուղերում մոտիկից ծանոթացել են գյուղացու հոգսերին և հիմնախնդիրներին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես իր խոսքը սկսեց շնորհավորանքով:
Կարևորեց բարձր տրամադրությունն ու դրական մթնոլորտը, որ բազմաթիվ հաջողությունների սկիզբն է ու մեկնարկը: Նախարարը անդրադարձավ արցախյան պատերազմի տարիներին արմավիրցիների անմնացորդ նվիրվածությանը, նախկին ազատամարտի վետերաններն այս մարզում ամենաշատն են:
,,Սև հովազը հիմա էլ է մարտական հերթապահություն իրականացնում սահմանին,,:
Վիգեն Սարգսյանը հիշեց նախորդ ընտրություններին ՀՀԿ-ի կարգախոսը և թվարկեց այն փոփոխությունները, որոնք իրականացվել են անցած ընտրաշրջանի ընթացքում: Կոչ արեց ձայնը տալ այն թիմին, որն իրենց երազանքը իրականություն է դարձնում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արմավիրցիների հետ հանդիպման ընթացքում խոստումներ չտվեց: Առաջին հանդիպմամբ ցանկացավ լավ հիշողություն թողնել՝ անեկդոտ պատմելով:
Անցած ուղու սխալների մասին խոսելը համարձակություն է պահանջում: Ունեցել են հաջողություններ և բացթողումներ: Ներկայացրեց դրանց հիմնավոր պատճառները և կուսակցության տեսլականը: ՀՀԿ թեկնածուներն ամենամեծ կառավարման փորձն ունեն: Կարեն Կարապետյանը խոսեց Արցախի հիմնախնդիրներից: Վարչապետը հորդորեց ուշադիր լսել բոլոր ուժերի ծրագրերը և ինքնուրույն որոշել՝ որ ուժին ձայն տալ:




