

«Դաշինքի կենտրոնական շտաբը տեսանկարահանվում, է և կարելի է պարզել թե ով է»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկաչյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ նման արարքը ենթակա է վարչական պատասխանատվության։
Ավելի ուշ՝ հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է, որ «Ելք» դաշինքի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին դիմում է ներկայացրել, որ անհայտ անձը պատռել է «Ելք» դաշինքի շտաբի պատին փակցված պաստառը:
Հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Ըստ նախնական տվյալների՝ հիմքեր կան ենթադրելու, որ կատարվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված այնպիսի արարք, որով իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունը ընտրական հանձնաժողովինն է:
Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում կիրազեկվի ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դեռևս տեղեկությունը ոստիկանությունը չի տրամադրել հանձնաժողովին:
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը թերահավատությամբ է վերաբերվում գործի բացահայտմանը։ Նա վերհիշեցրեց նախորդ ընտրությունների տխուր նախադեպը.
«5 տարի առաաջ առաջադրվել էին, բայց որևէ մեկը չբացահայտվեց: Հիմա 5 տարի է անցել և ավելի զարգացում կա, տեսագրություն կա տեսնենք կբացահայտեն, թե՞ ոչ»:
Քարոզարշավի ավարտին դեռ 24 օր կա, ու հարկ է, որպեսզի մրցակից կուսակցությունները շեշտը դնեն ոչ թե միմյանց մրոտելու արատավոր սովորույթի վրա, այլ խոսեն իրենց ծրագրերից ու անկեղծորեն ներկայացնեն իրենց տեսլականը:




