

Անցյալ տարի նոյեմբերին ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, որ հայկական բանկերի վրա կատարվել են հաքերային գրոհներ։ Այն ժամանակ Կենտրոնական բանկը հերքեց դրանք։ Շուրջ երկու ամիս անց ԱԱԾ- ն հայտարարում է, որ իր տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ, եւ խմբի հանցավոր գործողության արդյունքում ՀՀ առեւտրային բանկերից մեկի 22 բանկոմատների ստեղնաշարների միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել եւ հափշտակել են շուրջ 133 մլն դրամ գումար: Ի՞նչ կապ կա ամիսներ առաջ շրջանառվող բանկային զեղծարարության մասին շրջանառվող լուրերի եւ երեկ պաշտոնապես հայտարարվածի տեղեկության միջեւ, որքանո՞վ է այսօր պաշտպանված բանկային համակարգը նման հարձակումներից, եւ որքանով են խոցելի հայաստանյան բանկերի հաճախորդների քարտային հաշիվները:




