

ՀՀ Սփյուռքի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների ներկայացուցիչների հետ են այսօր հանդիպել սփյուռքահայ ներդրողները: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, արդյունավետ համագործակցությունը, ներդրումային քաղաքականությունն ու բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելությունները: Տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանն այսօր անդրադարձել է նար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարել Սփյուռքի գրոծարարների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր մշակել: Թե ովքեր են Սփյուռքահայ գործարարները, ներդրումային ինչ ծրագրեր են նախաձեռնել և որոնք են հեռանկարները ՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:
Տարբեր ոլորտներում Սփյուռքի ներուժի ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է և վարչապետ Կարեն Կարապետյանն էլ այսօր անդրադառնալով տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարել է գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել Սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր:
«Կարաս» գինու գործարանի վաճառքի պատասխանատու, «Semina Consulting»-ի հիմնադիր և տնօրեն Վահե Քեոշքերյանին, սակայն Հայաստան վերադառնալու և բիզնես ծավալելու համար հատուկ հրավեր պետք չէր: Սփյուռքահայ գործարարը Հայաստանում է 2010 թվականից: Գինեգործության բնագավառում բավականին լուրջ հաջողությունների հասած մեր հայրենակցի արտադրանքը բավականին լայն ճանաչում ունի, անգամ արտահանվում է Ռուսաստան: Դժվարություններ իհարկե եղել են, բայց անլուծելի խնդիր չկա՝ ասում է:
Մեր հասարակության շրջանում ոչ պակաս սիրված և տարածված են նաև արևելյան քաղցրավենիքները: Ոլորտում առաջին ներդրում անողը «Հալեպ» խանութների ցանցի սեփականատեր Ալին Մասրլյանն էր: Հայաստանում ներդրում կատարելը հեշտ չէր, բայց Ալին հաջողեց:
Սփյուռքահայ գործարարները, վերադառնալով հայրենիք ոչ միայն իրենց բիզնեսն են ներդնում, նոր շուկաների հետ կապ ապահովում, այլև աշխատատեղեր են ստեղծում՝ նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքահայ գործարարների մասնակցությունը միայն տնտեսության մեջ, թե նաև հասարակական-քաղաքակական կյանքում: «Ռադիոլուրի» դիտարկմանը, որ ներդրումներ կատարած մեր հայրենակիցները կարող են նաեւ ցանկություն ունենալ մասնակցել երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին։ Հայաստանն արդյո՞ք պատրաստ է դրան:
Սակայն հիշեցնենք՝ երբ համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները՝ Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան…, որոշել էին որպես դիտորդներ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին՝ իշխանություններին զգոն պահելու և ընտրախախտումները բացառելու համար, այս նախաձեռնությունը հասարակական որոշ շրջանակներում քննադատության ալիք բարձրացրեց: Միջադեպի մասին հիշեց նաև նախարարը, սակայն անդրադարձավ դարձյալ միայն օրենքի տեսանկյունից:
Ես նորից Հանրապետության հրապարակում եմ և այստեղ կա 2 շենք, որոնք մնում են, կամ դեռևս մնում են ՀՀ սեփականությունը: Դրանք են Պատկերասրահի և կառավարության շենքերը: Թե արդյոք սրանցով ևս հետաքրքրված են սփյուռքահայ ներդրողները և ինչ ճակատագիր է սպասվում այս շենքերն, կախված է նույն կառավարությունից և նրա քաղաքականությունից:




