

Ավելի շատ հանձնարականներ, քան` սովորաբար, դրանք նաև գյուղատնտեսության ոլորտին են վերաբերել: Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև մարտի 1-ը համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների, առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն:
Օրակարգային քննարկվող ու չքննարկվող հարցեր՝ 2017-ին էլ ավելի շատ աշխատելու տեղեկացում: 2016թ կառավարության վերջին նիստն ավարտված է: Կառավարությունում ու հատկապես գյուղոլորտում հաջորդ տարվան ուղղված նախապատրաստական աշխատանքների հանձնարարականներն արդեն այսօր են տրվում: 2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործում:Վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչև մարտի 1-ը համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների։
Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերի մասին. Հակակոռուպցիոն խորհուրդը փորձագիտական խումբ և հանձնախումբ կունենա: Այստեղ կավելանա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը՝ երկուսի փոխարեն դարձնելով չորսը: ՄԻՊ- ը, փոխվարչապետը, նախագահի վերահսկողական ծառայության պետը նույնպես կընդգրկվեն: Առայժմ դժվար է լինելու հստակ նշել, թե խորհուրդը քանի անդամ կունենա՝ ասաց արդարադատության նախարարը:
«Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի» նախագիծը նույնպես հաստատվեց: Այն վարչապետի հանձնարարությամբ է կազմվել՝ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ Նա տեղեկացրեց, որ փոքր ՀԷԿ-երի ֆինանսական վիճակը գնահատված է: «Չափազանց կարևոր է այս աշխատանքների մեկ օր շուտ կազմակերպելը՝ ընդգծեց Կարեն Կարապետյանը։ Օրակարգում է «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման» ներդրումային ծրագիրը: Աշխատանքները վաղուց են սկսվել, տարբեր տեղանքներ են ուսումնասիրվել: Աշոտ Մանուկյանի տեղեկացմամբ, այս պահին Մասրիկ ու Դաշտադեմ տեղանքների գործարար նախագծերն են օրակարգում: Կհաղթի ավելի ցածր սակագին ներկայացնող կազմակերպությունը:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին պատասխանեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին։ ԿԲ-ն այն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.25%:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ՝ հայաստանյան շուկա ներգրավելու նպատակով: Դրա մասին էլ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հարցադրմանն ի պատասխան ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
2016թ կառավարության վերջին նիստն ավարտվեց վարչապետի շնորհավորանքով ու կառավարության անդամներին ուղղված հորդորով՝ «Լավ հանգստացեք և եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:




