Հասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը և ՌԴ ՄԻ հանձնակատարը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:

Արման Թաթոյանը Պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են  ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին գործեր:

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը եւ Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button