Քաղաքական

Դեսպանի սպանության մեջ որեւէ դիտավորություն չի եղել.Արտակ Զաքարյան


Թուրքիան պետք է ապացուցի, որ տեղի ունեցածում, իսկապես, չի եղել որևէ դիտավորություն՝ այսօր ասել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը:

Միջադեպը պատգամավորը ցավալի է որակել ու նշել, որ ռուս-թուրքական հարաբերությունները խորացնելու ցանկությունը  Թուրքիայից ավելի մեծ ջանքեր է պահանջում դրանք մաքուր ու առանց խոչընդոտների պահելու համար:

«Նախ ցանկանում եմ ցավակցել ՌԴ դեսպանի ընտանիքին տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ։ Այն հենց այդպես անվանվեց՝ ահաբեկչական ակտ: Կարծում եմ, որ Թուրքիան, եթե ցանկանում է Սիրիայի հարցում որևէ դերակատարում ունենալ, պետք է կարողանա հնարավորինս մաքուր ու զերծ պահել ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը տարբեր տիպի խոչընդոտներից։ Այնպես որ, Թուրքիան պետք է դա լիարժեք ապացուցի ու ցույց տա, որ տեղի ունեցածում, իսկապես, չի եղել որևէ դիտավորություն»։

 

Կարդացեք նաև

Back to top button