Միջազգային

Վրաստանի վարչապետը նշանակել է նախարարների կաբինետի բոլոր անդամներին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշանակել Է նախարարների կաբինետի բոլոր անդամներին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 27-ին կարգադրություն Է հրատարակել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ նշանակելու մասին: Ավելի վաղ` նոյեմբերի 26-ին, խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն Է հայտնել Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ նոր կառավարությանը եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումը կրող կառավարական ծրագրին:

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարները, հիմնական փոփոխություններն առնչվել են ֆինանսա-տնտեսական ոլորտին:

Կարդացեք նաև

Back to top button