

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել հանքարադյունաբերության ոլորտին նվիրված մեկօրյա համաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունները: Համաժողովին մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան հանքարդյունահանող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը, մեջբերելով ՀԲ ցուցանիշերը ներդրողներին, կոչ է անում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում նեդրումներ կատարել: Մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ կարծում է, որ Հայաստանում այս ոլորտում կան իրական հնարավորություններ, որոնք իրենց մասնաբաժինը կարող են ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ի մեջ: «ՀՀ համար կարևոր է ապահովել հանքավայրերի շահագործումը՝ էկոլոգիապես մաքուր եղանակով»- իր հերթին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հանքարդյունաբերությունը ՀՀ-ի տնտեսության զարգացման շարժիչ ուժն է: Այսպես հայտարարում են մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Վիճակագրական տվյալներն էլ են փաստում՝ ոլորտից պետբյուջե ստացվող հարկերի ծավալը բավականին մեծ է։ Հազար խոշոր հարկատուների ցանկում էլ հանքարդյունաբերության ներկայացիցիչներն առաջատար դիրքերում են: Բնապապհանների դժգոհություններին զուգահեռ մեր երկրում ավելանում են հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Վերջին մեծ ծրագիրը, որը բազմաթիվ աշխատատեղեր ու եկամուտներ է խոստանում Ամուլսարի շահագործումն է, որից ակնկալիքները մեծ են:
Ոլորտից դժգոհությունները Լիդիան ընկերության գլխավոր, գործադիր տնօրեն է Հովարդ Սթիվենսոնը ԽՍՀՄ-ից եկող բացասական փորձով է մեկնաբանում: Նա վստահեցնում է՝ փորձում են ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը այլ կերպ էլ է զարգանում ու պարտադիր չէ, որ այն բացասական ազդի բնապահպանության վրա:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, և այս հնարավորությունները պետք է իրացվեն՝ բնության պահպանության, աշխատողների անվտանգության ապահովմամբ .
«Եվ այս հնարավորությունների զարգացմանը զուգընթաց, պետք է նաև կառավարության կողմից լինի վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ: Հայաստանում այսօր կան իրական հնարավորություններ, որոնք իրենց մասնաբաժինը կարող են ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ի մեջ, կարող են աշխատատեղեր ստեղծել»:
ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բաձրացմանը, այդ նպատակով կիրառվում է բաց դռների քաղաքականություն՝ բացառելով որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, իրականացվում են գործարրա ու ներդրումային միջավայրի շարունակական բարեփոխումներ, մշակվել և գործողության մեջ են դրվել մի շարք ոլորտային քաղաքականություններ է ուղղված արդյունաբերական, ՏՏ զարգացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը,- ասում է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու հիշեցնում՝ ոլորտն առաջատար է, իսկ առանձնահատուկ է, քանի որ օտարեկրյա ներդրումները Հայաստանի տնտեսություն ուղղորդող առաջնային խողովակներից է:
«Օտարերկյա ներդրումների մասին» գործող օրենքը կատարելագործվում է: Նախարարը խոստանում է՝ այն օտարերկյա ներդրողների համար կերաշխավորի խտրականության բացառումը, վեճերի լուծման ընթացակարգերը կկատարելագործի, ինչպես նաև կանխատեսելի հետներդրումային սպասարկման հետ կապված դրույթներ կներառի: Հայաստանը կարևորում է նաև ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, մեկ անգամ ևս ընդգծում է. «ՀՀ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումն ու բնական պաշարների պահպանումը և արդյունավետ օգտագործումը: ՀՀ համար կարևոր է ապահովել հանքավայրերի շահագործումը՝ էկոլոգիապես մաքուր եղանակով: Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, հագեցած առաջադեմ տեխնոլոգիաներով, կառավարման ժամանակակից մեթոդներով, բարձր որակավորում ունեցող աշխատուժ: գտնու ենք, որ մեր ջանքերի միավորմամբ կարող ենք ունենալ այդպիսի ժամանակակից հանքարդյունագործություն»:
ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը, մեջբերելով ՀԲ ցուցանիշերը ներդրողներին կոչ է անում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարել : Հայաստանը դանդաղ, բայց կայուն քայլերով վերջին 7-8 տարիներին առաջ է շարժվում: Սակայն, Մարկ Դևիսի խոսքով, ի տարբերություն Վրաստանի, Հայաստան ավելի քիչ օտարերկրյա ներդրողներ են գալիս, սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ներուժը ամբողջությամբ բացահայտված չէ, այնինչ այն կարող է բավական գրավիչ լինել այս առումով:
Գլոբալ ուղղահայաց մենեջեր, մետաղի հարցերով խորհրդատու Նեյլ Ֆրիմանը Հայաստանում է առաջին անգամ: Արդեն հանդիպումներ է ունենում մետաղների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու խոստանում ժամանակակից լուծումներ առաջարկել:




