ԿարևորՔաղաքական

«1000 դրամ»-ի փաթեթի քննարկումը շարունակվում է. ելույթ է ունեցել անգամ գեներալ Սարոյանը

lusinevasilyan
Ի սկզբանե կասկածի տակ չդնենք նոր ձևավորվող  համակարգի արդյունավետությունը,  փորձենք կայացնել այն ու դարձնել իսկապես փաթանցիկ  ՝ այսօր խորհրդարանում զինծատայողների սոցիալական ապահովությանը վերաբերող  օրենսդրական խնդրահարույց  փաթեթի քննարկման ժամանակ ասել է  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և  ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խորհրդարանը երեկվանից սկսել ու այսօր էլ շարունակում է «1000 դրամների» պայմանական անվանումը ստացած փաթեթի քննարկումը, որով կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է  հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նոր համակարգ ներդնել, ստեղծել հատուկ ապահովագրական հիմնադրամ, որի  գումարները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամեն ամիս պահվող 1000-ական դրամներից:

Խնդիրը ոչ թե առաջարկն է, այլ այն, որ հանրությունը չի  վստահում կառույցներին, որոնց միջոցով այդ գումարները պետք է փոխանցվեն՝ ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը և Կորյուն Նահապետյանից հետաքրքվել՝ չի կարծում արդյոք որ նման քայլից առաջ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկեր իշխանությունը չարաշահած պաշտոնյաներին և հետո միայն նման առաջարկ ներկայացներ:   Քաղաքական հայտարարությունները մի բան են, իրավական գործընթացը մեկ այլ բան՝ ասել է Կորյուն Նահապետյանն ու պատգամավորին առաջարկել խոսել փաստերով:

Ն. Զոհրաբյան. «Ասում եք՝ փաստեր ներկայացրեք: Կարո ՞ղ եք ասել, թե ինչու պաշտնանկ արվեցին պաշտպանության ոլորտի մի շարք պատասխանատուներ, լավ աշխատանքի համա՞ր: Կամ ինչպե՞ս են իրնեց աստղաբաշխական ունեցվածքը կուտակել բանակի գեներալները, կարծեմ Բիլ Գեյթս չեն»:

Կ. Նահապետյան.« Ինչու պաշտոնանկ արցվեցին ԶՈՒ բարձրաստիչան պաշտոնյաները: Պատասխանը շատ պարզ է՝ ծառայողական պարտականություննները պատշաճ չկատարելու համար: Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա առանց փաստերի նման հայտարարություններ անելը ճիշտ չէ: Ես որևէ առիթ չունեմ չհավատալու ներկայացված հայտարարգրերին: Եթե ունեք, ներկայացրեք»:

Հարցուպատասխանից հետո  38 պատգամավոր գրանցվել է ելույթների համար:  Առաջին ելույթներից  մեկը եղել է գեներալ Սեդրակ Սարոյանինը՝   պատգամավորին բնորոշ անկեղծ գնահատականներով:

«Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից, ով ինչ տարավ: Բանակից ով ինչ գողացավ, կերավ, քթներից գալու է: Ասում ենք մեր գեներալները գող ավազակ են: Գյուղ կա, որ շուն  չլինի՞: Ենթադրենք 3-4 հոգի էլ անամոթ են, ինչ-որ բան են արել: Բա են 30-40 գեներալները, ովքեր ծառայում են  այս բանակին»:

Կարդացեք նաև

Back to top button