Տնտեսական

Կառավարությանը հատկացվելիք ավելի քան 11 միլիարդ դրամով կիրականացվի 29 ծրագիր.Ատոմ Ջանջուղազյան

Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, թե որ գերատեսչությանը որքան գումար է հատկացվելու: Ըստ այդմ` 2017-ի կառավարության բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ, որից 3,86 միլիարդ դրամը հատկացվելու է ապարատի պահպանմանը:

Պետական մյուս համակարգին՝ խորհրդարանին, կհատկացվի 4 միլիարդ 662 միլիոն դրամ, որից 4,1 միլիարդը ապարատի պահպանման ծախսերի համար: Իսկ Կառավարությանը հատկացվելու է ավելի քան 11 միլիարդ դրամ, որով կիրականացվի 29 ծրագիր: Հիշեցնենք՝ Ազգային ժողովում շարունակվում են 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Back to top button