
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:




