Տնտեսական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման

hasmikdilanyan
Վարչապետի այսօրվա   հանձնարրականներից մեկը  ուղղվել է  բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին: Կարեն Կարապետյանը այս գերատեսչությունների ղեկավարներին  հանձնարարել է  համագործակցելով  ՀԾԿՀ-ի հետ 15 օրյա ժամկետում ջրի ազգային խորհրդին փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում  տիրող ներկա վիճակի վերաբերյալ  առաջարկություններ ներկայացնել: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պետք է վերանայել 2009թ հունվարի կառավարության նիստի արձաննագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման  սխեման․  

«Ախուրյան, Դեբեդ , Ձորագետ,Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների նպատակահարմարության վերաբերյալ:Երրորդ, բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով քսան տարի ծարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանզիմների կիրառման առումով: Ես վստահ չեմ, որ մենք ունենք արդեն քսան տարի շարունակ օգտագործվող ՀԷԿ , բայց մենք պետք է ունենաք, որպեսզի հասկանանք սակագնայինք աղաքականությունն այդ ոլորտում, ոնց է լինելու, երբ որ բզինեսը իր գումարները փոխհատուցվի»։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կան արդեն բնապահապանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք է: «Կարծում եմ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգատոգրծման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկայի նախարարությունից ակնկալում ենք , որ էներգետիկ անվտանգության հետ կապվախ խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ ՀԷԿ-երը խիտ են դասավորված և այնտեղ խնդիրներ ունենք»,- ասել է վարչապետը:

Back to top button